ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Սիրիային. Սպիտակ տուն
ՄիջազգայինԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Սիրիային այն դեպքում, եթե քիմիական հարձակումները կրկնվեն: Այս մասին բրիֆինգի ընթացքում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սպայսերը:
«Եթե մարդիկ ենթարկվեն թունավոր նյութերի գործածությամբ հարձակման, մենք թույլ ենք տալիս նոր գործողությունների հնարավորությունը», - պատասխանել է Սպայսերը Սիրիայում նոր հարվածներ հասցնելու հնարավորության մասին հարցին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է կոնգրեսին, որ ինքը որոշում է ընդունել Սիրիայի վրա հրթիռային հարված իրականացնելու մասին` «սիրիացի զինվորականների` հետագա քիմիական հարձակումներ անցկացնելու ունակությունը նվազեցնելու համար»: