Թրամփ կրտսերը հերքել է Նյու Յորքի նահանգապետ առաջադրվելու մտադրության մասին լուրերը
ՄիջազգայինԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, հերքել է լուրերն այն մասին, որ ցանկանում է 2018 թվականին առաջադրվել Նյու Յորքի նահանգապետի պաշտոնում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
«Ես չեմ առաջադրվելու 2018 թվականին»,- ասել է Թրամփ կրտսերը:
Ամեն դեպքում, նա չի հերքել հետագայում նման հնարավորությունը: «Ինչ-որ ժամանակ հնարավոր է: Դա այն չէ, ինչի ուղղությամբ ես աշխատում եմ հիմա»,- հավելել է նախագահի որդին:
Թրամփ կրտսերը հավելել է, որ այդ թեման չի քննարկում լրատվամիջոցների հետ, քանի որ եթե հիմա «ոչ» ասի, հետագայում , եթե փոխի որոշումը, լրատվամիջոցները «կփորձեն քեզ սպանել քո իսկ խոսքերով»: