Ֆրանցիսկոս պապը հաստատել է ապրիլի վերջին Եգիպտոս այցելելու մտադրությունը
ՄիջազգայինՉնայած Եգիպտոսում անցած կիրակի իրագործված արյունահեղ ահաբեկչություններին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաստատել է ապրիլի վերջին Կահիրե առաքելական այց կատարելու իր մտադրությունը, Վատիկանի ռադիոյին հայտնել է Կոնվենտում փոքրամասնություն կազմող Եղբայրության կաթոլիկ օրդենի վանահայր Մարկո Տասկան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պապը կանգ չի առնի այն բանի առջեւ, որը, ցավոք, տեղի է ունեցել: Նա Եգիպտոս կմեկնի մեծ հաստատակամությամբ եւ համոզվածությամբ, որպեսզի նպաստի քրիստոնեական կենսակերպի երկխոսությանն ու ընդհանրությանը»,- հայտարարել է ֆրանցիսկյան վանականների ղեկավարներից մեկը, որոնց երկուշաբթի Վատիկանում ընդունել է հովվապետը:
«Պապը մշտապես ամբողջ տեղեկատվությունն ստանում է, եւ նա հաստատել է Եգիպտոս իր ճանապարհորդության մասին»,- ընդգծել է Տասկան:
Նախօրեին Վատիկանի պետքարտուղարի ընդհանուր հարցերով տեղակալ, արքեպիսկոպոս Ջովանի Անջելո Բեչուն հայտնել էր, որ Եգիպտոսի իշխանությունները Սուրբ գահին հավաստիացրել են հովվապետի առաջիկա այցելության անվտանգության ապահովման մասին: