ՄԱԿ-ը հայտնել է Նիգերիայում, Աֆրիկյան եղջյուրի երկրներում եւ Եմենում սովի սպառնալիքի մասին
ՄիջազգայինԵմենի, Նիգերիայի եւ Աֆրիկյան եղջյուրի երկրների հարյուր հազարավոր բնակիչներ այս տարի կարող են մահանալ սովի պատճառով, նախազգուշացնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործակալության մամուլի քարտուղար Էդրիան Էդվարդսի խոսքով՝ հաշվի առնելով երաշտը եւ ֆինանսավորման անբավարարությունը, տարածաշրջանը շուտով «անխուսափելի հումանիտար ճգնաժամի կբախվի, հնարավոր է՝ նույնիսկ ավելի վատ, քան 2011 թվականի ճգնաժամն էր», երբ ավելի քան 260 հազար մարդ մահացավ, որոնց կեսից ավելին մինչեւ 5 տարեկան երեխաներն էին:
Էդվարդսը նշել է, որ ներկայուս գործակալությունն այս երկրներում հումանիտար գործունեությունը շարունակելու համար պահանջվող ֆինանսավորման 3-ից մինչեւ 11 տոկոսն է ստացել: