Օբաման Բեռլինում կհանդիպի Մերկելին
ՄիջազգայինԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, ով պատրաստվում է այցելել Բեռլինի ավետարանչական եկեղեցու տոնին, իր այցի ընթացքում մայիսի 25-ին կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ. քաղաքական գործիչները կմասնակցեն ժողովրդավարության և ապագայի թեմայով քննարկմանը:
Այդ մասին հաղորդում է Focus-ը:
Քննարկումը կրում է «Ակտիվորեն կառուցել ժողովրդավարություն, վերցնել պատասխանատվություն սեփական տանը և աշխարհում» խորագիրը և կանցկացվի Բրանդենբուրգյան դարպասներից ոչ հեռու գտնվող տաղավարում:
Վերջին անգամ Օբաման Բեռլին է այցելել նախորդ տարվա նոյեմբերին` որպես նախագահ: 2008-ին ևս նա եղել է Բեռլինում, սակայն այդ ժամանակ որպես ԱՄՆ նախագահի թեկնածու: