Եգիպտոսի խորհրդարանը հաստատել է 3 ամսով սահմանված արտակարգ դրության ռեժիմը
ՄիջազգայինԵգիպտոսի խորհրդարանը հաստատել է օրեր առաջ տեղի ունեցած զույգ պայթյուններից հետո երկրում սահմանված արտակարգ դրությունը:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով պետական հեռուստատեսությունը: Ողջ երկրի տարածքում արտակարգ դրություն սահմանելու մասին առաջին անգամ կիրակի հայտարարել էր նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին: Այդ որոշումը կայացվել էր եգիպտական Տանտա և Ալեքսանդրիա քաղաքներում տեղի ունեցած պայթյուններից հետո, որոնց հետևանքով առնվազն 45 մարդ էր զոհվել:
Հիշեցնենք, որ պայթյունների պատասխանատվությունն ստանձնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները` ավելի ուշ սպառնալով նոր ահաբեկչություններ իրականացնել։