Հնդկաստանում ավելի քան 100 մարդ է մահացել խոզի գրիպից
ՄիջազգայինՀնդկաստանի արևմուտքում գտնվող Մահարաշտրա նահանգում տարեսկզբից մինչև ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում 101 մարդ է մահացել խոզի գրիպի պատճառով:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցչին, իրավիճակն էլ ավելի է բարդացրել «վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ջերմաստիճանի բարձրացումն ու նվազումը»:
Նահանգում ներկա պահին խոզի գրիպ է հայտնաբերվել 182 բնակչի մոտ, մինչդեռ ևս 7400-ի մոտ բնորոշ համախտանիշեր են նկատվում: Նրանք պետք է հետազոտություն անցնեն:
Հիշեցնենք, որ հունվարին հաղորդվում էր, որ խոզի գրիպից 7 մարդ է մահացել Վրաստանում: