«Ես ցանկանում եմ մայրիկ դառնալ, սակայն չեմ կարող ստիպել նրան»․ Քլոե Քարդաշյանը պատմել է ընկերոջ հետ հարաբերությունների մասին
LifestyleՀեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը վերջերս միայն իր բիզնեսով ու մարմնի կատարելագործմամբ է զբաղվում։ Նա արդեն հագուստի մի քանի խանութ ունի, ինչպես նաև կարողացել է հաղթահարել իր բարդույթներն ու ազատվել ավելորդ քաշից։ Այս առիթով Քլոեն նոր հեռուստաշոու է սկսել, որի ընթացքում օգնում է մասնակիցներին պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ։
Վերջերս Քլոն անկեղծ հարցազրույց է տվել ES Magazine-ին ու պատմել, որ ցանկանում է ընտանիք կազմել իր ընկերոջ՝ Տրիստան Թոմփսոնի, հետ։
«Ես ցանկանում եմ ընտանիք ունենալ։ Տրիստանն արդեն երեխա ունի և ես գիտեմ, որ իմ երեխաների համար ևս հիանալի հայր կլինի։ Ես ցանկանում եմ երեխա ունենալ, սակայն չեմ կարող ստիպել նրան։ Ժամանակն անցնում է և ես ցանկանում եմ մայրիկ դառնալ։ Եթե նա ամուսնության առաջարկություն անի, ես կընդունեմ այն»,- ասել է Քլոեն։
Նշենք, որ Քլոեն խոսել է նաև իր ու իր խորթ հոր՝ տրանսգենդեր Քեյթլին Ջեների հարաբերությունների մասին։
«Մարդիկ սխալ են ընկալել իմ խոսքերը։Ես չեմ զայրանում, որ Բրյուսը Քեյթլին է դարձել։ Ես նրան չորս ու կես տարեկանից ճանաչում եմ և ինձ համար վիրավորական էր, որ իր սեռափոխության մասին իմացա ոչ թե իրենից, այլ լրատվամիջոցներից»,- ավելացրել է Քլոեն։
