Բրազիլիայում հետաքննվում են ինը նախարարներ
ՄիջազգայինԲրազիլիայի Գերագույն դատարանը թույլատրել է սկսել 108 քաղաքական գործիչների վերաբերյալ կոռուպցիայի գործով հետաքննությունը, ներառյալ՝ երկրի կառավարությունում ինը նախարարների, հաղորդում է France Press-ը։
Նշվում է, որ, բացի 9 նախարարներից ցուցակում հայտնվել են նաեւ 3 նահանգապետեր, 29 սենատորներ եւ Կոնգրեսի ստորին պալատի 42 պատգամավորներ։ Ըստ Daily O Estado de S.Paulo պարբերականի՝ ցուցմունքները, որոնք տվել են սկանդալային Odebrecht ընկերության ներկա եւ նախկին ղեկավարները, բավարար են՝ քաղաքական կործիչների նկատմամբ հետաքննությւն սկսելու համար։
Odebrecht –ը բրազիլական Petrobras էներգետիկ հսկայի հիմնական մատակարարներից մեկն է։ 2016-ի հունիսին Odebrecht-ի նախագահ Մարսելու Օդերբեխթը ձերնակալվել է՝ որպես կասկածյալ Petrobras-ում կոռուպցիայի գործով։