Ստոկհոլմի ահաբեկչությունն իրականացրած անձը ծայրահեղական խմբավորումների հետ կապվել է Թուրքիայում եղած ժամանակ
ՄիջազգայինՍտոկհոլմի կենտրոնում ապրիլի 7-ին ամբոխի վրա բեռնատարն ուղղելուց հետո ձերբակալված Ռախմատ Ակիլովը ծայրահեղական իսլամիստական խմբավորումների հետ կապվել է Թուրքիա այցերի ընթացքում, այս մասին հայտնում է dken.com.tr կայքը:
Հայտնի է, որ Ուզբեկստանի քաղաքացին առևտրական նպատակներով հաճախ է այցելել Թուրքիա, որտեղ էլ գտնվելու ընթացքում յուրացրել է ջիհադական գաղափարախոսությունը: Շվեդիայում եղած ժամանակ Ակիլովը կախվածություն է ձեռք բերել թմրադեղերից:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, մեքենան բախվել է հանրախանութի, ինչից հետո այրվել։ Ահաբեկչական հարձակման հետևանաքով զոհվել է 4 մարդ, տուժել՝ ավելի քան 15-ը։
