Պուտինը Կրեմլում ընդունել է Թիլերսոնին և Լավրովին
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, որոնք արդեն բանակցություն են վարել:
Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով ՌԴ ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնին և ՌԴ արտգործնախարար Լավրովին», -ասել է նա:
Պեսկովը չի հաղորդել նախագահի և դիվանագետների զրույցի մանրամասների մասին:
Հիշեցնենք, որ Թիլերսոնը Մոսկվա է ժամանել ապրիլի 11-ի երեկոյան իտալական Լուկա քաղաքում կայացած G7-ի գագաթնաժողովից հետո: