Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Հացի շուկան խոշորացույցի տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաց և հացամթերք արտադրող տնտեսվարողներն արդեն գիտեն, որ մոտ ապագայում այլևս չեն կարողանալու իրեց կողմից արտադրված հացը բանանի կամ կոշիկի տուփերով խանութներ առաքել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նրանց տեղեկացրել է նաև, որ այսուհետ հացն արտադրելուց հետո հարկավոր է այն նաև մակնշել ու փաթեթավորել, իսկ 2017 թ. հունվարի 2–ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի համաձայն՝ հացը նույնպես պետք է համապատասխանության հայտարարագրում ունենա:

ՍԱՊԾ–ն տնտեսվարողներին տեղեկացրել է նաև, որ առաջիկայում կսահմանվեն, թե սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների բեռնարկղերին ինչ չափորոշիչների պետք է բավարարեն և փաթեթավորումն ինչ նյութերով պետք է իրականացվի: Օրենքով պահանջներ կդրվեն նաև հաց առաքող անձանց մասով: Տնտեսվարողներն արդեն գիտեն նաև, որ շուտով հացի ու հացամթերքի արտադրության համար անհրաժեշտ հումք և օժանդակ նյութեր՝ խմորիչներ, բարելավիչներ, սննդային հավելումներ և այլ բաղադրիչներ ձեռք բերելիս պետք է իրենց մոտ դրանց անվտանգությունը հավաստող փաստաթուղթ էլ ունենան:

ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը «Փաստին» տեղեկացրեց, որ կառույցի կողմից կազմակերպած իրազեկման աշխատանքներն այս պահին մոտենում են ավարտին, սակայն դժվարացավ ասել, թե սպառողը երբ կկարողանա պատշաճ մակնշված և փաթեթավորված հաց գնել խանութից:

«Ծառայությունն արդեն տևական ժամանակ է այդ ուղղությամբ իրազեկման աշխատանքներ է իրականացնում: Բոլորիս համար հասկանալի է, որ խնդիրը հասարակության լայն շերտերի է առնչվում, բայց անցումը պետք է կատարվի սահուն, տնտեսվարողին մաքսիմալ տեղեկացնելով և ժամանակ տալով, որպեսզի խնդիրը կարգավորվի»,– ասաց ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:

Առաջին հերթին խոշորացույցի տակ կհայտնվեն ամենառիսկայինը համարվող հաց–հացամթերքի և թարմ մսի շուկաները, որի ժամանակացույցը կհաստատվի առաջիկայում: Դրանից բացի կլուծվի նաև ոլորտի պահանջներին վերաբերող իրավական կարգավորումների հարցը:

Պարզ է, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո հաց արտադրողները ստիպված կլինեն լրացուցիչ ներդրումներ կատարել: Իսկ հետագայում չի բացառվում, որ այդ ծախսերը հետ բերելու համար հացն ավելի թանկ գնով սկսեն վաճառել: Ն. Առաքելյանն այս առիթով նշեց, որ թեև ՍԱՊԾ–ն հացի գնի վերահսկման ֆունկցիա չունի, սակայն նախկինի փորձը ցույց է տալիս, որ բարեխիղճ տնտեսվարողները հիմնականում նման քայլերի չեն գնում: Ընդհակառակը, ամեն ինչ անում են, որպեսզի սպառողը չտուժի:

«Մեր գնահատականով պետք է, որ այն գնային մեծ տատանում չառաջացնի, իսկ մնացածը հետագայում կերևա: Բայց փորձը ցույց է տալիս, որ եթե տնտեսվարողները գերշահույթ ստանալու հետևից չեն ընկնում, ապա նման ներդրումների պատճառով ապրանքի գնի առանձնապես մեծ տատանում չի լինում: Բայց մենք նաև հնարավորություն ենք տալիս, որ փոփոխություններն աստիճանաբար կատարվեն, որպեսզի այդ ծախսերի պատճառով տնտեսվարողների մոտ լարվածություն չառաջանա»,– ասաց Ն. Առաքելյանը:

Փաստորեն, հույս կա, որ ընդամենը մեկ–երկու ամիս անց, սպառողն արդեն կտեսնի, թե ինչպես է հացն ու միսը գրագետ տեղափոխվում, բայց դրա հետևանքով ի՞նչ գնային դեֆորմացիաներ կլինեն, պարզ կդառնա առաջիկայում:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Փոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»