Զատկի տոնի կուլիչը զարդարելու յուրօրինակ տարբերակներ
LifestyleՄոտենում է Սբ․ Հարության կամ Զատկի տոնը։ Այս տոնին ընդունվածք է հավկիթներ ներկել ու ավանդական թխվածք՝ կուլիչ պատրաստել։
Tert.am Life ավելի վաղ ներկայացրել է համեղ կուլիչ պատրաստելու բաղադրատոմսը , իսկ այժմ ներկայացնում ենք, թե ինչպես կարելի է գեղեցիկ ու յուրօրինակ կերպով զարդարել կուլիչները։
1. Կուլիչը շաքարավազից պատրաստված ջնարակով պատելուց հետո կարող եք այն բեզեներով կամ փափուկ մարշմելոուներով զարդարել։ Կուլիչն ավելի հետաքրքիր տեսք կունենա, եթե այն մեծ դետալներով զարդարեք։

2. Սովորաբար կուլիչները զարդարում են շաքարավազից պատրաստված գունավոր գնդիկներով, սակայն կարող եք փորձել միագույն գնդիկներով զարդարել։ Պարզությունը կգեղեցկացնի ձեր թխվածքը։

3. Զարդարելու համար կարող եք օգտագործել նաև շաքարավազից պատրաստված ծաղիկները։ Դրանք յուրօրինակ տեսք կհաղորդեն կուլիչին, ինչպես նաև դուր կգան երեխաներին։

4. Եթե չեք կողմնորոշվում, թե ինչպես զարդարել կուլիչն, ապա մի զարդարեք։ Կուլիչի բնական տեսքը ևս բավականին ախորժելի ու յուրօրինակ է։
