Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն՝ մասնակցելու ապրիլի 14-ին Բիշկեկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպման ը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: