Թուրքիան ԵՄ-ից վիզայի ազատականացում է պահանջում՝ որպես միգրացիոն համաձայնագրի պայման
ՄիջազգայինԱնկարան պնդում է ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացման հարցում՝ որպես միգրացիոն գործարքի պայման: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:
«Անկարան ձգտում է ԵՄ-ի հետ կարգավորել վիզայի ռեժիմի պարզեցման հարցը: Թուրքիային անհրաժեշտ է վիզայի ազատականացում, որը միգրացիոն գործարքի պայմաններից է»,- ասել է նախարարը:
Ըստ Anadolu-ի՝ նա հավելել է, որ ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեից հետո Անկարան ԵՄ-ին այդ հարցով առաջարկներ կներկայացնի: