Հինգերորդ գումարման ԱԺ վերջին քառօրյայի վերջին նիստը ևս չկայացավ
ՔաղաքականՀինգերորդ գումարման Ազգային ժողովի վերջին քառօրյայի վերջին նիստը ևս չկայացավ քվորում չլինելու պատճառով: Ժամը 15:00-ի դրությամբ նիստին մասնակցելու համար գրանցվել էր 20 պատգամավոր: «Հարգելի պատգամավորներ, երեքժամյա գրանցման ռեժիմն ավարտվեց: Գրանցվել է 20 պատգամավոր, քվորում չունենք, ուստի նիստը չի կայանա»,- հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը
Ժամը 12:00-ին նիստին մասնակցելու համար գրանցվել էր 16 պատգամավոր: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց գրանցման երեքժամյա ռեժիմ` հույս հայտնելով, որ այդ ընթացքում պատգամավորները կհավաքվեն և նիստը սկսելու համար հնարավոր կլինի քվորում ապահովել: