ԱՄՆ-ում անծանոթը հրապարակել է էսկիմո վաճառող 89-ամյա տղամարդու լուսանկարը և 5 օրում $250 000 հանգանակել
LifestyleԱՄՆ Չիկագո քաղաքի բնակիչ Ջոել Սերվանտես Մասիասը մեքենայով անցնելիս փողոցում նկատում է մի տարեց տղամարդու, ով դժվարությամբ փորձում էր առաջ հրել էսկիմոյի սայլակը:
Ինչպես գրում է Boredpanda.com-ը` Մասիասը պարզել է, որ 89-ամյա Ֆիդենսիո Սանչեսը և նրա կինը, ովքեր վերջերս կորցրել են իրենց միակ դստերը, մեքսիկական էսկիմոներ վաճառելով փորձում են վճարել կոմունալ վարձերը: Ֆիդենսիոյի կինը հիվանդացել էր, և տարեց տղամարդը ստիպված էր միայնակ անել այդ աշխատանքը:
Ցանկանալով օգնել տարեց զույգին` Մասիասն իր ընկերոջ հետ միասին ինտերնետային արշավ է կազմակերպում` Ֆիդենսիոյի և նրա կնոջ համար 3000 դոլար հավաքելու նպատակով: Օգտատերերի ակտիվ արձագանքի և նվիրատվությունների շնորհիվ հաջողվում է 250 000 դոլար հավաքել ընդամենը 5 օրում: