Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Համահայկական ազգ–կազմակերպություն` Հայաստան մայրաքաղաքով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Հանրային խորհրդի անդամ, «Ազգային Ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը

– Պարոն Սադոյան, այս ընտրություններով մենք ինչպիսի՞ իշխանություն ձևավորեցինք:

– Իմ տպավորությամբ որևէ էական փոփոխություն չի եղել: Մեր երկրի նման երկրներում հրաշք սպասել ընտրություններից, մանավանդ բազմաթիվ տարիների ընթացքում ընտրությունները վերաձևավորելու տրադիցիա է առաջացել, հնարավոր չէ: Այն չէր կարող բերել արմատական փոփոխությունների: Եղավ այն, ինչ պետք է լիներ: Եվ, ցավոք սրտի, իմ սպասումներն արդարացան. որևէ արմատական փոփոխություն տեղի չունեցավ:

Հաճախ ասում են` մեր ժողովուրդն այսպիսի՛ն է, այնպիսի՛ն է: Իհարկե, ժողովուրդն էլ մեղք ունի: Բայց քանի որ ժողովուրդն ինքն էլ ընտրությունների հետ որևէ հույս չի կապում, դրա համար պատրաստ է, այսպես ասած, մեկ–երկուսի ասելով, կամ փողի դիմաց անել այն, ինչ ասում են իրեն:

Եվ ամենահետաքրքիրն այն է` այս ընտրությունները ցույց տվեցին, որ խաբել հնարավոր չէ ժողովրդին: Նրան գնել հնարավոր է, խոստումներ տալով ինչ–որ բան անել ստիպել, հնարավոր է` բայց խաբել հնարավոր չէ: Ինչը երևաց որոշ կուսակցությունների ու դաշինքների նկատմամբ նրա վերաբերմունքի մեջ: Նկատի ունեմ «Հայկական վերածնունդը», ՀԱԿ–ը, մյուսները:

– Այսինքն` մեր ժողովուրդը լավ պրագմատիկ է. փողը վերցրեց և քվեարկեց նրա օգտին, ով իրեն փող է տալիս:

– Համենայն դեպս ժողովուրդը չխաբվեց հնչող խոստումներին, թե մենք գանք` միլիարդների ներդրում ենք անելու, մենք գանք` պաշտպանական համակարգը փոխելու ենք, մենք գանք` ավանդներն ենք վերադարձնելու և նման այլ բաներ:

Նաև ժողովուրդը միամիտ չէ, որ մտածի, թե խաղաղությունը հեշտությամբ է հաստատվելու:

Ժողովուրդը չխաբվեց: Եվ եթե նա գնվեց, ապա գնվեց նաև այն պատճառով, որ որևէ հույս չուներ, թե այս ընտրություններն արմատական փոփոխություններ կբերեն:

– Իսկ ժողովուրդը հավատա՞ց վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումներին:

– Ամբողջությամբ, ըստ իս, չհավատաց: Բայց քանի որ այս մարդը նրան մի քիչ «դուխ» էր տալիս, հավատացնում էր, որ հնարավոր է ինչ–որ բան փոխել, նաև երիտասարդ Կարեն Կարապետյանը բավականին գեղեցիկ ու մարդկային լեզվով էր փորձում խոսել իր հետ, ժողովուրդը մտածեց` հլա տեսնե՞նք…

Այսինքն, որոշ հույսեր կապում է նրա հետ, քանի որ ասում է` հլա տեսնենք, մի՞գուցե…

– Այս պարագայում մեր երկրի համար ի՞նչ սպասենք առաջիկա տարիներին:

– Ես մեր երկիրն այս փոսից հանելու քայլերը կապում եմ համայն հայության ջանքերի հետ: Այդ իսկ պատճառով մշակել ենք հատուկ նախագիծ:

Բանն այն է, որ այսօր Հայաստանում բնակվում է 2,7–2,8 մլն մարդ, իսկ ողջ աշխարհում հայերի թիվը 11 մլն է: Նման պայմաններում անհրաժեշտ է համախմբել աշխարհի ողջ հայության ուժերը` դիմակայելու և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերներին:

Ուստի մենք կազմեցինք ազգ–կազմակերպություն ձևավորելու համապատասխան ծրագիր: Ստեղծել ենք նաև հատուկ կայք` armnational.am, որտեղ մանրամասնորեն ներկայացրել ենք մեր նախագիծը:

Այն լինելու է պետությանը նմանվող մի կազմավորում, որի մայրաքաղաքն է ընդամենը Հայաստանը: Եվ եթե աշխարհի հայերի համար ստեղծվի այդ ազգ–կազմակերպությունը և որի գործունեությունը, բնականաբար, պետք է հիմնված լինի ժողովրդավարական արժեքների վրա, ապա այդ հանգամանքը կստիպի, որպեսզի իր մայրաքաղաքում` Հայաստանի Հանրապետությունում էլ վերանան կոռուպցիան ու կաշառակերությունը, հիմնավորվի ժողովրդավարությունը, պաշտպանվեն մարդու իրավունքները և այլն, և այլն:

– Իսկ ովքե՞ր են նախաձեռնողները:

– Հանրային խորհրդի հանձնարարությամբ մեր աշխատանքային խումբն է մշակել այս ծրագիրը: Այն ներկայացվել է հանրապետության նախագահին, ներկայացվել է կառավարությանը, անձամբ նաև` վարչապետին: Ներկայացվել է նաև սփյուռքի համահայկական կառույցներին: Բոլորն էլ ողջունել են գաղափարը: Ի դեպ, առաջիկայում պատրաստվում ենք քննարկումներ կազմակերպել այս առթիվ:

Ասեմ, որ մեր ծրագիրը տրամադրել ենք նաև այս ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին: Այն նպատակով, որ եթե համաձայն են տվյալ գաղափարին, այն ընդգրկեն իրենց նախընտրական ծրագրերում: Որպեսզի հետագայում, եթե ընտրություններում հաղթանակի հասնեն, իրենց գործունեությամբ նպաստեն համահայկական կառույցի ձևավորմանը:

Ցավոք սրտի, մարդիկ այնքան էին զբաղված նախընտրական խնդիրներով, որ ամեն ինչ թողեցին «ընտրություններից հետո»–ին: Ընտրություններն ավարտվել են, «հետոն» եկել է, և հիմա ժամանակն է, որպեսզի ծրագրի իրականացման համար որոշակի քայլեր արվեն:

Համենայն դեպս, ես կարծում եմ, որ եթե մեր երկրի համար փրկության հույս կա, փոսի միջից դուրս գալու ճանապարհ կա, ապա այն կապված է համայն հայության կազմակերպման ու նրա ջանքերի համատեղման հետ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Նոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»