ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հրապարակել են «բոլոր ռումբերի մոր» փորձարկումների տեսագրությունը
ՄիջազգայինԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հրապարակել են երկրի տնօրինության տակ առկա GBU-43B-ի՝ ամենահզոր ոչ միջուկային ռումբի փորձարկումներն այն բանից հետո, երբ ապրիլի 13-ին Աֆղանստանում ռումբը նետվել Է ԻՊ ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԱՄՆ-ը «բոլոր ռումբերի մոր» փորձարկումները կատարել Է 2003 թվականին Ֆլորիդայի զինափորձարանում: Մինչ օրս այն ոչ մի անգամ չի կիրառվել մարտում: Ընդամենը Պենտագոնի զինանոցում կա 14 նման ռումբ:
Ապրիլի 13-ին ԱՄՆ-ը GBU-43B ռումբ Է նետել զինյալների դիրքերի վրա Աֆղանստանի Նանգարհարի նահանգում: Ինչպես հայտարարել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը, այդպիսի հզոր ռումբն անհրաժեշտ Էր ոչնչացնելու համար թունելների եւ քարանձավների այն համակարգը, որն ահաբեկիչներն օգտագործում Էին տեղաշարժվելու եւ հարձակումներ գործելու նպատակով: 9,5 տոննա զանգվածով լցքը նետվել Է ՄՍ-130 ինքնաթիռից: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արդեն այս գործողությունը որակել Է «շատ հաջող առաքելություն»:
Հասցված վնասի մասշտաբն այժմ գնահատվում Է ամերիկյան հրամանատարության կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: