Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում կազմակերպվեցին Սուրբ Հարության տոնին նվիրված ցուցահանդես եւ ցերեկույթ

 Սուրբ Հարության տոնին ընդառաջ Գավառ քաղաքի Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում կազմակերպվեց ցուցահանդես եւ գրական-երաժշտական ցերեկույթ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ցուցահանդեսում ներկայացված էին Գավառի մանկատան կիրառական արվեստի խմբակի դաստիարակ, ձեռագործ աշխատանքների վարպետ, ֆլորիստ-դիզայներ, հրուշակագործության հմուտ ստեղծագործող Անահիտ Ճաթեյանի ձեռագործ աշխատանքները: «Շնորհաշատ մասնագետ Անահիտ Ճաթեյանը ցուցահանդեսին ներկայացրել է թաղիքապատ հավկիթներ, գոբելենագործ ու ասեղնագործ զատիկներ եւ տոնին բնորոշ տարբեր կոմպոզիցիաներ: Սրանց կողքին ցուցադրության են ներկայացվել նաեւ հայկական ֆիլմերի եւ հեքիաթների սիրված հերոներին պատկերող տիկնիկներ՝ ավանդական հագուկապով, տարազներով: Նաեւ ներկայացված են հայկական կենցաղն ու ավանդույթները պատկերող իրավիճակներ, կոմպոզիցիաներ՝ հաց թխելու ավանդույթը, խնոցի հարող կանայք, հարսանիք, հայկական մեծ գերդաստան, ասեղնագործ թաշկինակներ, գոբելեններ, ժանյակներ, ընկույզի վրա գործված հայկական զարդանախշեր: Անահիտն իր մտահղացումները պատկերելու համար օգտագործել է կենցաղային ամենահասարակ իրեր՝ ձավարեղեն, փայտե դետաsեր, խեցեղեն, բուրդ, բամբակ եւ այլն»,-պատմեց թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը:

«Ես սիրում եմ իմ ստեղծած Անահիտ տիկնիկի կերպարը: Հայտնի հեքիաթի հերոսուհու կերպարն ինձ հոգեհարազատ է, Անահիտն եմ, եւ անպայման ուզեցել եմ, որ Անահիտ տիկնիկը լինի: Մենք մեր պատմությունից եւ գրականությունից մեծ ժառանգություն ունենք, ինչու՞ այսօր չօգտվենք մեր անցյալի ժառանգությունից, հագուկապից, նրանց ստեղծած հետաքրքիր, գեղեցիկ զարդերից»,-ասաց ցուցահանդեսի հեղինակը:

Թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը հյուրերին ներկայացրեց ցուցադրված նմուշները` տալով դրանց նկարագրություններն ու ստեղծման պատմությունները:

«Երկար տարիներ է, ինչ Անահիտ Ճաթեյանը համագործակցում է մեր թանգարանի հետ: Նա թանգարանին նվիրել է մի շարք կոմպոզիցիաներ, որոնք լրացնում են թանգարանի ցուցադրությունը: Նա երբեք չի բավարարվում իր ձեռք բերածով: Ամեն անգամ հետազոտում, հետաքրքրվում, պեղում, գտնում է այն զարդանախշերը, որոնք վաղուց մենք մոռացել ենք, եւ օգտագործում է իր կոմպոզիցիաներում, ստեղծագործություններում: Անահիտ Ճաթեյանի աշխատանքների ցուցադրությունը թանգարանի ցուցասրահում կշարունակվի մի քանի օր»,-նշեց թանգարանի տնօրենը:

Միջոցառման երկրորդ մասն անցկացվեց թանգարանի «Աղքատի տուն» սրահում, որն այդ պահին լրիվ այլ կերպարի մեջ էր՝ տիպիկ հին հայկական օջախ, թոնրով, քուրսիով, պահարանով ու հնամաշ կահույքով, զատկական զարդարանքներով՝ ակլատիզով (Մեծ պասի խորհրդանիշ տիկնիկով), ածիկով եւ այլն: Իսկ ցերեկույթի մասնակից դպրոցականները` Գավառ քաղաքի Գեւորգ Մնացականյանի անվան N7 միջնակարգ դպրոցի աշակերտները բեմականացրին Սուրբ Հարության տոնի եւ Մեծ Պահքի ողջ խորհուրդը, շաբաթներից յուրաքանչյուրն իր խորհրդով՝ համադրված թեմային համապատասխան ազգագրական երգերով ու պարերով:

 

Խոսրով Խլղաթյան

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»