Ի՞նչ հրաշքներ կարող է գործել բանանի հյութը
LifestyleԱմերիկացի դիետոլոգները բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզել են, որ բանանի հյութը կարելի է օգտագործել զանազան հիվանդությունների բուժման համար, սիրտանոթային և ստամոքսաղիքային խնդիրների դեպքում: Բանանը պարունակում է մանրաթելեր, որոնք դրական ազդեցություն ունեն ստամոքսաաղիքային տրակտի աշխատանքի վրա: Բանանը խորհուրդ են տալիս նաև օգտագործել ստամոքսի խոց ունեցող մարդկանց, քանի որ այն պարունակում է նյութեր, որոնք ոչնչացնում են վնասակար մանրէները: Բանանի հյութի կամ խյուսի օգտագործումը կազատի նաև հիպերտոնիայից:Դեղին արևադարձային մրգերի մեջ պարունակվող կալիումն ամրացնում է սրտի պատերը:Բանանի հյութը նաև նպաստում է անոթների մաքրմանը և խորհուրդ է տրվում աթերոսկլերոզի ժամանակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը