Ռուսաստանը Սիրիայում քիմիական հարձակման վերաբերյալ տեղեկության է տիրապետում. Պեսկով
ՄիջազգայինՌուսաստանը տեղեկատվության է տիրապետում Սիրիայում քիմիական հարձակման վերաբերյալ: Սակայն Մոսկվան հայտարարում է մանրակրկիտ հետաքննության անհրաժեշտության մասին եւ ոչ թե ստիպում հակվել իր տեսակետին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք տեղեկություն ունենք, որին տիրապետում են մեր զինծառայողները: Նրանք ունեն ավելի զարգացած ենթակառույցներ եւ Սիրիայում ավելի ընդլայնված ներկայություն, քան մյուս երկրները: Նրանք ունեն սեեփական տեսակետը, որը հնչեցրել են: Մենք ոչ ոքի չենք ստիպում բառացիորեն հավատալ մեզ: Մենք ասում ենք, որ միեւնույն է անհրաժեշտ է մանրակրկիտ հետաքննություն իրականացնել», — ասել է Պեսկովը: