ԱՄՆ-ն Օկինավայում զորավարժություններ է անցկացրել` ԿԺԴՀ-ի հարձակմանը պատրաստ լինելու համար
ՄիջազգայինԱՄՆ ռազմական հրամանատարությունը «Քադենա» ավիաբազայում, որը գտնվում է Ճապոնիայի Օկինավա կղզում, զորավարժություններ է անցկացրել` ԿԺԴՀ-ի հարձակման դեպքում պատրաստ լինելու համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով «Կիոդո» գործակալությանը:
Զորավարժությունները տեղի են ունեցել ապրիլի 12-14-ը, բայց դրանց մասին միայն այժմ է հայտնի դարձել: Նրան գործողություններ են մշակել` Հյուսիսային Կորեայի հարձակմանը պատրաստ լինելու համար, Կորեական թերակղզում լարված իրադրության ֆոնին: Ապրիլի 4-ին Հյուսիսային Կորեան իրականացրեց հերթական հրթիռային փորձարկումը: ԱՄՆ-ի` Հյուսիսային Կորեային հարվածելու հնարավորության թեման Ճապոնիայում գլխավոր քննարկվող հարցն է դարձել:
ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որը քննարկվում են ԿԺԴՀ-ի վրա ազդելու տարբերակները, անհանգստություն են առաջացնում Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում:
Լինելով ԱՄՆ-ի դաշնակիցներ` երկու երկրներն էլ հասկանում են, որ չեն կարող չաջակցել Վաշինգտոնի գործողություններին, սակայն հասկանում են, որ իրենց տարածքն անխուսափելիորեն կդառնա ԿԺԴՀ-ի կողմից վրեժի թիրախ: