Միջերկրական ծովում մոտ երկու հազար ներգաղթյալների են փրկել
ՄիջազգայինՄիջերկրական ծովում նավակների խորտակումից հետո մոտ երկու հազար ներգաղթյալների են փրկել: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Իտալիայի առափնյա ծառայությանը:
Նշվում է, որ բոլոր տուժածների փրկության համար 19 փրկարարական գործողություն է անհրաժեշտ եղել:
Նախնական տվյալներով` մեկ մարդ է զոհվել: