Արիզոնայի ռեստորանում այցելուները կրակ են բացել, երկու մարդ է զոհվել
ՄիջազգայինԵրկու մարդ է զոհվել եւ մեկը վիրավորվել է ԱՄՆ Արիզոնա նահանգի առեւտրի կենտրոններից մեկում ռեստորանում կրակոցների հետեւանքով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով CNN հեռուստաալիքին:
Փիմա շրջանի շերիֆ Քոդի Գրեսի տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել երեկոյան Firebirds ռեստորնում, ոը գտնվում է Թուսոն քաղաքի հյուսիսում` La Encantada առեւտրի կենտրոնում:
Նշվում է, որ հրաձգության պատճառ է դարձել վեճը: Ներկա պահին հայտնի չէ, թե ինչու է վեճը կրակոցի վերածվել:
Այդ պահին ռեստորանում մի քանի մարդ է գտնվել: Հրաձգության հետեւանքով մի կին վիրավորվել է ոտքից եւ այժմ հիվանդանոցում է: