Պայթյուն է որոտացել տահանված սիրիացիներին Հալեպ տեղափոխող ավտոբուսների մոտ
ՄիջազգայինՍիրիայում պայթյուն է որոտացել Հալեպ քաղաք մտնել պատրաստվող ավտոբուսների հարևանությամբ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով տեղի կառավարամետ մամուլն ու ընդդիմադիր ակտիվիստներին, պայթյունի հետևանքով մի քանի մարդ զոհվել կամ վիրավորվել է:
Կառավարության դաշնակից համարվող «Հեզբոլլահ» շարժման ռազմական աղբյուրի հաղորդմամբ` մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենա է պայթեցրել պահակախմբի մոտակայքում:
Հրապարակված լուսանկարներում պատկերված են տասնյակ կանգնած ավտոբուսները, որոնց առաջխաղացումն ընդհատվել է պայթյունից հետո: Ավտոբուսները շիա բնակիչների են տեղափոխում, որոնք նախօրեին տարհանվել են երկու գյուղից` կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի միջև կնքված համաձայնագրով: