Հրապարակվել է Հալեպը պայթյունից հետո պատկերող տեսանյութը. զոհերի թիվը հասել է 70-ի
ՄիջազգայինՀամացանցում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերվում է Հալեպի Ռաշիդին արվարձանը` այնտեղ տեղի ունեցած պայթյունից հետո:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի: Նախկինում հաղորդվում էր 39 զոհի մասին:
Հրապարակված կադրերում երևում են կրակից տուժած ավտոբուսները և մեքենաները, որոնց կողքին զոհերի ու վիրավորների մարմիններն են:
Հիշեցնենք, որ մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենա է պայթեցրել սիրիական Իդլիբ նահանգի Ալ-Ֆուա և Քեֆրայա քաղաքներից տարհանված շիա բնակչությանը տեղափոխող ավտոբուսների մոտ, որոնք պատրաստվում էին մտնել Հալեպ: