Սան Ֆրանցիսկոյում վախճանվել է ինտերնետը ստեղծողներից Ռոբերտ Թեյլորը
ՄիջազգայինՍան Ֆրանցիսկոյում 85 տարեկանում Պակինսոնի հիվանդությունից մահացել է Ռոբերտ Թեյլորը, որը մասնակցել է ժամանակակից ինտերնետի եւ համակարգչի ստեղծմանը: Այս մասին գրում է The Los Angeles Times-ը:
1960-ական թվականներին Թեյլորը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել նախագծերում, որոնք ազդել են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների վրա: 1961 թվականին աշխատելով NASA-ում՝ նա օգնել է ֆինանսավորել Դագլաս Էնգելբարտի նախագիծը, որի շնորհիվ էլ ստեղծվել է համակարգչի մկնիկը: 1966-ին Պենտագոնում նա ղեկավարել է Arpanet ցանցի մշակման ծրագիրը, որի նմանությամբ ստեղծվել է ժամանակակից ինտերնետը:
Բացի այդ՝ Թեյլորը մասնակցել է ծրագրերի, որոնք սկիզբ են գրել համակարգի հայեցակարգին եւ նպաստել Microsoft Word ծրագրի ստեղծմանը: 1990-ականներին էլ նրա հետազոտական կենտրոնն օգնել է AltaVista որոնողական համակարգի մշակմանը: