Նիսում Զատկի տոնի առիթով պատարագի ժամանակ մարդկանց տարհանել են եկեղեցուց
ՄիջազգայինՆիսի կենտրոնում գտնվող եկեղեցում Զատկի տոնի առիթով պատարագի ժամանակ անհայտ անձը ներս է խուժել եւ սկսել սպառնալ հավաքվածներին: RFI-ի փոխանցմամբ՝ մարդկանց տարհանել են:
France Bleu ռադիոկայանի՝ տղամարդը ձերբակալված է: Ոստիկանությունը շրջապատել է եկեղեցին:
Եկեղեցի ներխուժած տղամարդը ձեռնոց է հագել, սպառնացել է ներկաներին եւ «երշիկի նման առարկա թափահարել»: Ըստ որոշ աղբյուրների՝ տղամարդը կարող է հոգեկան խնդիրներ ունենալ:
Դեպարտամենտի խորհրդի ղեկավարի Էրիկ Սիոտին Twitter-ում կոչ է արել խուճապ չտարածել եւ նշել իրավապահների կատարյալ աշխատանքի մասին: