Եղիսաբեթ 2-րդ թագուհին Վինձորյան ամրոցում մասնակցել է Սուրբ Հարության պատարագի
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին իր պաշտոնական նստավայր Վինձորյան ամրոցում մասնակցել է Զատկի տոնի առիթով մատուցված պատարագին: Այն անցկացվել է Սուրբ Գեորգի մատուռում, որտեղ թաղված են նրա հայր Գեորգ 6-րդն ու մայրը՝ Եղիսաբեթ Բոուզ-Լայոնը:
Եղիսաբեթ 2-րդին ուղեկցել է ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, ինչպես նաեւ Քեմբրիջյան դուքս եւ դքսուհի Ուիլյամն ու Քեյթը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ միապետի ժամանմանը բրիտանական թագավորական ընտանիքի հարյուրավոր երկրպագուներ են սպասել, որոնք հավաքվել են թագուհուն շնորհավորելու Զատկի տոնի առիթով:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Եղիսաբեթ թագուհին 91 տարեկան կդառնա: