Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակը փակ է տրանսպորտի համար
ՄիջազգայինՍտամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում տրանսպորտի երթեւեկությունը դադարեցվել է: Նման որոշում կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին գրում է Meduza-ն՝ վկայակոչելով թուրքական Dogan գործակալությունը:
Թուրքիայում ավարտվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները, որը ենթադրում է նախագահի լիազորությունների ընդլայնում:
95% քվեարթերթիկների հաշվարկի արդյունքում հայտնի է դարձել, որ բարեփոխումներին կողմ է քվեարկել քաղաքացիների 51.7%-ը: Առաջին նախնական արդյունքները ցույց են տալիս, որ բարեփոխումների կողմնակիցները 20%-ով առաջ են անցնում դրանց հակառակորդներից:
Ստամբուլում նոր Սահմանադրության հակառակորդների թիվը կողմնակիցներից քիչ ավելին է: