Ջրհեղեղից հետո Մոսուլի հարյուրավոր բնակիչներ ստիպված են քաղաքից հեռանալ վարարած Տիգրիսն անցնելով
ՄիջազգայինՋրհեղեղի հետևանքով Տիգրիս գետի կամուրջներն Արևմտյան Մոսուլում անանցանելի են դարձել, ինչի հետևանքով արգելափակվել են օգնություն մատակարարելու և քաղաքից հեռանալու ուղիները:
Reuters-ի հաղորդմամբ` ստեղծված իրավիճակը բնակիչներին ստիպում է «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ գտնվող թաղամասերից հեռանալ գետով:
Կամուրջների անհասանելիության պատճառով հարյուրավոր քաղաքացիներ կիրակի մոլեգնած գետն անցել են փոքր փայտե նավակներով` իրենց հետ տանելով երեխաներին ու ուղեբեռը:
Ինչպես նշվում է, դեռևս 400 000 մարդ է մնացել Մոսուլի արևմտյան շրջաններում, որտեղ իրաքցի զինվորականները փորձում են դուրս մղել ԻՊ-ի գրոհայիններին Հին քաղաքից: