Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել հանգիստ վերաբերվել Թուրքիայի հանրաքվեի արդյունքներին
ՄիջազգայինԳերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը կոչ է արել հանգիստ վերաբերվել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներին, որը, ամենայն հավանականությամբ, կավարտվի նախագահական հանրապետությանն անցման կողմնակիցների հաղթանակով: Այս մասին հաղորդում է DW-ն:
«Ինչպիսին էլ լինի թուրք ժողովրդի որոշումըը, մենք չենք սխալվի, եթե հանգստություն պահպանենք եւ խելամիտ գործենք»,- հայտարարել է նա:
Զիգմար Գաբրիելը նաեւ հավելել է, որ ուրախ է «այդքան դաժան նախընտրական պայքարի» ավարտի կապակցությամբ, որը տարվում էր նաեւ Գերմանիայում:
Միաժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքում հաղթել են նախագահի լիազորությունների ընդլայնման կողմնակիցները: Նախնական արդյունքներով՝ սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 51.2%-ը, դեմ՝ 48.8%-ը: