Ալլա Պուգաչովան իր համար նոր զբաղմունք է գտել
LifestyleՀայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան նաև նկարում է։ Նրա ամուսինը՝ շոումեն Մաքսիմ Գալկինը Ты не поверишь հաղորդաշարի ընթացքում պատմել է կնոջ նախասիրության մասին։
«Ես տեսել եմ նրան մոլբերտի դիմաց։ Վերջերս զարդարել էր տան պատերից մեկը։ Նա նկարչության մի քանի տեխնիկայի է տիրապետում։ Ալլային առաջարկել են զբաղվել նկարների վաճառքով, սակայն նա դեռ մտածում է»,- ասել է Գալկինը։
Նշենք նաև, որ Ալլայի ու Մաքսիմի դղյակի հինգերորդ հարկը արվեստանոց է, որտեղ էլ երգչուհին նկարչությամբ է զբաղվում։
Ալլայի դուստրը՝ երգչուհի Քրիստինա Օրբոկայտեն նշել է, որ Ալլայի նախասիրությունն արդեն պրոֆեսիոնալ դաշտ է մտել։ Նա սկսել է դասավանդել ու երեխաներին սովորեցնել նկարել։







