Սերժ Սարգսյանը, Լավրովը, Պեսկովը, Կիրկորովն ու Թաթան՝ Արա Աբրահամյանի ծննդյան խնջույքին (Photo)
LifestyleԵրեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնել է իր 60 ամյակը: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo լրատվականը:
Ծննդյան խնջույքն անցել է «Սաֆիսա» ռեստորանային համալիրում, իսկ հյուրերի թվում են եղել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Կայքի տեղեկություններով` Արա Աբրահամյանի ծննդյան տոնակատարությանը մասնակցելու համար մի քանի ժամով Մոսկվա է գնացել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Տոնակատարությանը ներկա է եղել նաեւ Վլադիմիր Ժիրինովսկին։
Խնջույքին երգել են Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովը, Թաթա Սիմոնյանը։


Խնջույքի ավարտին արդեն սոցիալական ցանցերում մի շարք հրապարակումներ հայտնվեցին։ Նրանցից մեկը փոխանցում է, որ Պեսկովը մաղթել է Աբրահամյանին վերջապես ռուսերեն սովորել, իսկ Ժիրինովսկին, որ հաջոեւդ տարի Արցախը բոլորի կողմից ճանաչվի եւ հայերը հետ վերցնեն Արարատ լեռը։
