Վարդագույն. սեզոնի թրենդը՝ դիմահարդարման մեջ (Photo)
LifestyleWnews.am-ը գրում է.
Վարդագույնը այս գարնան ամենատարածված երանգն է. այն հաստատվել է ոչ միայն զգեստապահարանում (Wnews.am-ի անդրադարձը՝ այստեղ), այլ նաեւ դիմահարդարման մեջ. վարդագույն շուրթեր, այտեր, կոպեր, եղունգներ եւ անգամ մազեր։
Այս գարնանը պարտադիր գտեք վարդագույնի ձեր երանգը. թեթեւամիտ, թե կրքոտ, նուրբ, թե պրովոկացիան, կանացի, թե էպատաժային։ Հիշեք, որ այս երանգի չափավոր կիրառումը չի վնասի։
Թեթեւամիտ, մանկության հուշերում մնացած այս երանգը հասուն կերպով հիշեցնում է իր մասին։ Մեղավորը նորաձեւություն վերադարձած 1980-ականներն են։
Վարդագույն ստվերաները, մանիկյուրները, սնգույրն ու շրթներկը գարնանը must-have են։ Դեմքի մաքուր եւ գեղեցիկ երանգ ստանալու համար օգտագործեք մաշկի երանգին մոտ վարդագույնը։ Վառ վարդագույն, կորալ, բաց մանուշակագույն երանգները ձեզ թարմություն եւ երիտասարդություն կհաղորդեն։ Շագանակագույն աչքերին սազում են բաց երանգներ, երկնագույնին՝ հագեցած վարդագույն։
2017 –ի գարնան իսկական հիթը վարդագույն շրթներկն է, ֆուկսիայի հագեցած երանգով։ Չնայած նրան, որ այս գույնը շատերին կարող է տիկնիկային թվալ, այն թարմացնում է դեմքը եւ սազում ինչպես սեւահերներին, այնպես էլ շիկահերներին։
Wnews.am-ը ներկայացնում է թրենդային վարդագույնի կիրառման մի քանի տարբերակ. ոգեշնչվեք եւ կիրառեք։
