Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Ադրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին


Լավ ա Լևոն Տեր-Պետրոսյան անունով մասնավոր բուհ չեք բացել ժամանակին, էտպես էլ կարող էիք անել. Արամ Մանուկյանը բացատրություն էր պահանջում, Արմեն Աշոտյանը՝ մեղադրանքներ հնչեցնում

Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ գարնանը Կառավարության կողմից հաստատված՝ բուհերում առկա և հեռակա համակարգով ընդունելության տեղերին ու բուհ ընդունված ուսանողների քանակի հսկայական տարբերությանը,-այս մասին հայտնում է ORER.am-ը: Հարցն ուղղելով Կառավարությանը՝ Արամ Մանուկյանն ասաց. «Կառավարության հաստատած բուհերի ընդունելության տվյալներն այսպիսին են՝պետական բուհերին հատկացվել է 15146 , 9080 տեղ էլ հեռակա: Մասնավոր բուհերին հատկացվել է 3695: Տեղեկացնեմ, որ 15000 տեղի փոխարեն ոչ թե ընդունվողների, այլ դիմողների քանակը կազմել է 12 000-ը, Ղարաբաղն էլ հաշված՝ 13 000, 9000 հեռակայի համար ընդունվել է, բացի մեկ բուհի տվյալներից, 4500 դիմորդ: Մասնավոր բուհերի 3700 տեղ է եղել, սակայն ընդունվել է 43 հոգի, ընդհանուր առմամբ այս պետական բիզնես ծրագրին 10 000 թիվ չի լրացվել, բացի այդ ընդունվողներից 1000-ն էլ քննություն չի հանձնել: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղերը դիմորդների թվից շատ են, մրցակցություն չկա: Կառավարությունը թող պատասխանի՝ սա ի՞նչ ծրագիր է, ինչպե՞ս է կազմվել այս ծրագիրը, ինչպե՞ս բացատրել բուհերում վարվող քաղաքականությունը, կա արդյո՞ք սրան արդարություն կամ բացատրություն...»:

ԿԳ նախարարը, պատասխանելով Արամ Մանուկյանի հարցին, ասաց. «Սիրողական բնույթի հեռախոսախույզով արված տվյալների փոխարեն, այդ տվյալները կարող էիք պաշտոնապես, որպես Ազգային ժողովի պատգամավոր, ճշտել նախարարությունից: Ես տեղյակ եմ, որ դուք զանգել եք բուհերի ռեկտորներին, թուղթ ու գրիչը ձեռքին, որոշ տեղ էլ երևի կապը լավ չի եղել և ամբողջական տվյալները չեք ստացել և այսպես ասած ոտքի վրա թվեր եք գումարել և սիրողական բնույթի գնահատականներ եք տալիս:

Այնուհետև անդրադառնալով վարվող քաղաքականությանը՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ համալիր ծրագրի շրջանակներում հեշտացնում են ընդունելությունը , որով մեծագույն կարևորություն է տրվում հայ ծնողի հոգեբանական ապրումների գործոնին և Կառավարությունը դիտավորյալ մի քանի տարի ավել տեղ է դնում, քան կանխատեսվող դիմորդների քանակն է. «Սա լրջագույն հոգեբանական ազդեցություն է թողել , փորձն է ապացուցել: Ընդունելության քննությունները համապետական բնույթի միջոցառումից վերածելով ընթացիկ կրթական գործառույթի,երբ անգամ ամենասուր քննադատները չգիտեն ինչով քննադատեն ընդունելության քննությունները»:
Անդրադառնալով Արամ Մանուկյանի դիտողությանը, թե դիմորդներից 1000 հոգի ընդունելության քննություն չի հանձնել, Արմեն Աշոտյանն ասաց, որ խոսքը Ազգային ագրարային համալսարանի մասին է, և դա արվել է հաշվի առնելով կադրերի համալրման խնդիրը:

Արամ Մանուկյանն արձագանքելով ասաց, որ ինքն անձամբ է զանգել համալսարաններ, որովհետև Կրթության և գիտության նախարարությունից տվյալներ ստանալ հնարավոր չէ. «Ձեր տեղակալին մի քսան օր առաջ հարցրի աշակերտների թիվը, չգիտեր, դուք սեպտեմբերի կեսերին չգիտեիք Հայաստանի աշակերտների թիվը, հիմա էլ երեք տեղից թվեր ստացել եմ, ոչ մեկն իրար չի բռնում, գնահատման կենտրոնն ուրիշ թիվ է ասել, ձեր բարձրագույն բուհերի վարչությունն ուրիշ թիվ է տալիս, ձեր մոտ չկա միասնական և ճշգրտված համակարգ: Էտ ո՞նց եք հաշվարկ արել, որ 3700 տեղ եք տվել մասնավոր բուհերին, բայց 40 հոգի է ընդունվել: Դուք ասում եք՝ ծնողների հոգեբանական, ի՞, այիսնքն 3700 տեղ տվել եք, որ քառասո՞ւն հոգի ընդունվի: Այ հիմա գնահատական եմ տալիս, դուք նպատակային ոչնչացրիք մասնավոր բուհերը, 70 բուհերից ոչ մեկը չի մնացել, չեն գնում մասնավոր բուհ, գիտեք ինչո՞ւ, որովհետև 1 0000 հեռակայի տեղ եք տվել: Հեռակայով բժիշկ, իրավաբան չեն դառնում... չեն գնում, մարդ չկա, դուք ուզում եք կլպել, բերել, բերել ու մասնավորը չկա, վերջացավ: Դուք ընդամենը մի հատ ոչ հիմնավոր արգումենտ բերեցիք՝ ծնողների համար հոգեբանական հիմք, այդպես չէ: Սա ձեր ձախողված, ոչնչացնող քաղաքակնություն է: Բացատրեք այս թիվը, 3700 տեղ տվել եք, 43-ն է ընդունվել: Հոգեբանական...»:
Աշոտյանն բացատրություն չտվեց, փոխարենն ասաց. «Ի, շարքը կարող եք շարունակել, հայոց այբուբենն այլ ձայնավորներ նույնպես ունի, բովանդակության բացակայությունը կարող եք լրացնել թվարկելով բոլոր ... ես գիտեմ ինչ եմ անում, ինձ մի ասեք, ես ինչ անեմ: Ես գիտեի, որ այս հարցադրման տակ կա մանավոր շահ: 90-ականներից կուտակած քաղաքականության արդյունքը փորձեմ հակիրճ ներկայացնել: 90-ականների սկզբից եք սխալ թույլ տվել, բացել տասնյակ մասնավոր բուհեր, որոնց որակը երբեք չեք ստուգել, որտեղ ընդունված մարդկանց տվել եք թղթի թափոններ, այդ մարդիկ սփռվել են աշխարհով մեկ ու հիմա, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից դիմում են մեզ, ասում են՝ մենք սենց թուղթ ենք ստացել 90-ականներին, Մսրա Մելիք համալսարան, եսիմ ինչ համալսարան, լավ ա Լևոն Տեր-Պետրոսյան անունով մասնավոր բուհ չեք բացել ժամանակին, էտպես էլ կարող էիք անել: 90-ականներից առ այսօր դուք ընդգծեցիք մեր լավագույն ծրագրերից մեկը՝ ՀՀ կրթության փաստաթղթերը, ձեր կողմից երկար ժամանակ տարվող քաղաքականության պատճառով, սկսել էին չճանաչվել Իրանում, Լիբանանում, Սիրիայում, տալիս էին դիպլոմներ մարդկանց, որոնց անձնագրային տվյալներից երևում էր, որ երբևէ Հայաստան մուտք չեն գործել, ուր մնաց հինգ տարի սովորեին, ու տենց կարող եմ շարունակել: Էնքան խեղված ճակատագրեր կան էտ վատորակ մասնավոր բուհերից»:
Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը