Լապշինին հոսպիտալիզացրել են
ՄիջազգայինԿալանավորված բլոգեր Ալեքսանդր Լապշինին տեղափոխել են Բաքվի քննչական մեկուսարանի բուժկետ։ Այս մասին Trend–ին տված հարցազրույցում ասել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը։
Հիմա Լապշինը բուժում է ստանում բուժկետում, հայտնել է փաստաբանը։ Նրա խոսքով մինչ այդ Լապշինը դժգոհում էր սրտի հատվածում ցավերից, հետո նրան տարել են բուժզննման՝ մասնավոր կլինիկաներից մեկում, որտեղ նրա մոտ ախտորոշել են «տախիկարդիա»։
Հիմա Լապշինն իրեն նորմալ է զգում, հավելել է Չերնինը։