Էրդողանը ԵԱՀԿ դիտորդներին խորհուրդ է տվել «իմանալ իրենց տեղը»
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության դիտորդներին խորհուրդ է տվել «իմանալ իրենց տեղը»: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Հայտնի է, որ ավելի վաղ ԵԱՀԿ առաքելությունը հայտնել է, որ Թուրքիայում անցկացված հանրաքվեն չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի նորմերին:
«Առաջին հերթին իմացեք ձեր տեղը: Մենք չենք լսի ձեր քաղաքականապես մոտիվացված հաշվետվությունները կամ հաշվի նստի դրանց հետ», - հայտնել է Էրդողանը:
Նախագահի խոսքով` Եվրոպայի որոշ երկրներ բարեփոխումներին «ավելի են դեմ եղել, քան թուրքական ընդդիմությունը»:
Նա նաև նշել է, որ հանրաքվեն «վերջակետ է դրել» Սահմանադրության և նախագահական կառավարման ձևին անցնելու վերաբերյալ բոլոր բանավեճերում: