ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի զինվորականները վայրէջք են կատարել Դեր Զորի մոտ. լրատվամիջոցներ
ՄիջազգայինԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի զինվորականները վայրէջք են կատարել սիրիական Դեր Զոր շրջանի մոտակայքում, որպեսզի այստեղ սկսեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ նոր հատուկ գործողությունը: Այս մասին գրում է Sky News Arabia-ն:
Դեռևս հստակ չէ, թե կոնկրետ որ երկրի զինվորականներն են վայրէջք կատարել Դեր Զորում:
Մարտին նույն աղբյուրը հայտնել էր Ռաքքայի մոտակայքում ԻՊ-ի դեմ ձեռնարկված հատուկ գործողության մասին, որում իրենց մասնակցությունն էին ունեցել ամերիկացի զինծառայողները: Ավելի ուշ կոալիցիոն ուժերը հայտնեցին, որ դրանք Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) գրոհայիններն էին: