Թրամփը շնորհավորել է Էրդողանին սահմանադրական հանրաքվեում հաղթանակի առթիվ
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թրամփը շնորհավորել է Էրդողանին ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեում տարած հաղթանակի կապակցությամբ: Նախագահները քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները:
Կողմերը հաստատակամություն են հայտնել շարունակել համագործակցությունն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում: