Գերմանիայում տասնյակ գործեր են հարուցվել Ռուսաստանից լրտեսների դեմ
ՄիջազգայինԳերմանիայում լրտեսման մասին գործերով անցնող անձինք առավել հաճախ Ռուսաստանի քաղաքացիներ են, հայտնում է Deutsche Welle-ն: Այդ մասին ասված է Բունդեսթագում Ձախերի խմբակցության հարցմանը Գերմանիայի ներքին գործերի նախարարության պատասխանում:
Վերջին 10 տարիների ընթացքում Գերմանիայում հարուցվել է լրտեսման մասին 123 գործ, որոնցից 27-ը՝ Ռուսաստանի քաղաքացիների, 22-ը՝ Իրանի քաղաքացիների, 15-ական՝ թուրքերի և չինացիների դեմ: ԱՄՆ-ն այդ ցուցանիշով զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ հետևելով Սիրիային:
Այժմ Գերմանիայում ընթանում է օտարերկրյա լրտեսների դեմ ութ գործ:
2007 թվականից ի վեր լրտեսության առնչությամբ Սիրիայից չորս գործակալ Գերմանիայում «անցանկալի անձ» է հայտարարվել: