Ֆրանսիայում երկու մարդ Է ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով. BFMTV
Միջազգային Ֆրանսիայում ապրիլի 18-ի առավոտյան երկու մարդ Է ձերբակալվել, որոնք մտադրվել Էին ահաբեկչական գործողություններ կատարել նախընտրական արշավի շրջանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հայտնել Է BFMTV հեռուստաալիքն ըստ այն տվյալների, որոնք ստացվել են Ներքին անվտանգության գլխավոր վարչությունից:
«Ահաբեկչական գործողության նախապատրաստման կասկածանքով ձերբակալումն այսօր առավոտյան կատարվել Է Մարսելում: Ձերբակալվածները 1993 թվականի եւ 1987 թականի ծնունդ են»,- ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Հեռուստաալիքի տվյալներով՝ «պարզվել Է, որ ծայրահեղականները որոշում Էին ընդունել ահաբեկչական գործողություն իրականացնելու մասին, սակայն նրանք դեռ չեն ընտրել, թե Ֆրանսիայի նախագահի 11 թեկնածուներից որ մեկի դեմ»:
Ըստ որում երկու ձերբակալվածներն Էլ, ինչպես նշվում Է, արդեն հայտնի են եղել իրավապահ մարմիններին որպես արմատական իսլամիստներ:
Երկրի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: