Իսպանիայի վարչապետը որպես վկա ցուցմունք կտա կոռուպցիայի գործով. El Pais
ՄիջազգայինԻսպանաիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյը որպես վկա ցուցմունք կտա դատարանում քաղաքական կոռուպցիայի գործով՝ կապված Ժողովրդական կուսակցության հետ։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով El Pais պարբերականին։
Ըստ նրա՝ նման որոշում է ընդունել դատարանը՝ չնայած որ դատախազությունը նման քայլը չէր համարում «ոչ օգտակար, ոչ պիտանի»։ Նշվում է, որ վերոնշյալ կուսակցության առաջնորդ Ռախոյի ցուցմունքների առումով պնդել է Եվրոպայի իրավաբան-ժողովրդավարաների ասոցացիան։