Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»


Լեգենդար դերասաններ, ովքեր նկարահանվել են Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմում. լուսանկարներ

Wnews.am-ը գրում է.
 
Ապրիլի 27-ին տեղի կունենա  Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Կինոնկարի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:
Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:
 
«Խոստումը» ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Օսմանյան կայսրության վերջին օրերին: Ֆիլմը ներկայացնում է սիրային եռանկյունի Կոստանդնուպոլիս բժշկություն ուսումնասիրելու համար մեկնած հայ դեղագործ Միքայելի, Փարիզում սովորած հայ նկարչուհի Աննայի և ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսի միջև: Սիրային դիմակայության զարգացումները ծավալվում են Հայերի ցեղասպանության խորապատկերում, երբ հերոսները ստիպված են ոչ թե իրենց հարաբերությունները պարզել, այլ կյանքը փրկելու ուղիներ փնտրել:
 
Ֆիլմի ստեղծագործական կազմն ազդեցիկ է՝ օսկարակիր, լեգենդար դերասաններ ու ռեժիսոր: Մինչև հայաստանյան պրեմիերան Wnews.am-ն առաջարկում է ծանոթանալ ֆիլմի գլխավոր հերոսների ու նրանց մարմնավորած դերասանների հետ:
 
Թերի Ջորջ
 
 Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը ամերիկացի օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Թերի Ջորջն է:  «Հայոց ցեղասպանությունը վայրագություն է, որը Թուրքիան հերքում է 100 տարի շարունակ: Անցյալ դարում երկու տարբեր նախագիծ էր նախատեսվում իրականացնել` արտացոլելու Հայոց ցեղասպանության ճշմարտությունը, սակայն դրանք չիրականացան: Պայքարելով այդ ամենի դեմ` Քըրք Քրքորյանի հիմնած հիմնադրամի ջանքերով ստեղծվեց «Խոստումը»»,- նշել է   ֆիլմի ռեժիսորը: 
 
Քրիստիան Բեյլ

Գլխավոր հերոսին՝ ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսին, մարմնավորում է «Ոսկե Գլոբուս» և «Օսկար» մրցանակների դափնեկիր Քրիստիան Բեյլը : Բրիտանացի դերասանը խաղացել է ավելի քան 50 ֆիլմերում,  մարմնավորել է  Բեթմենի  կերպարը Քրիստոֆեր Նոլանի համանուն եռագրությունում, խաղացել է  The Big Short, The Dark Knight Rises, Public Enemies, The Prestige , Equilibrium և մի շարք այլ  հայտնի ֆիլմերում: 
«Հայոց ցեղասպանության պատմության մասին առաջինը տեղեկացա ընթերցելով  «Խոստումը» ֆիլմի սցենարը :  Այդ օրվանից սկսեցի ուսումնասիրել պատմությունն ու հասկացա, որ  այսօր էլ շատ մարդիկ ցեղասպանությունների զոհ եմ դառնում և այդ ամենը 1915թ Հայոց  Ցեղասպանությունը անպատիժ թողնելու հետևանք է:  Սա կարևոր ֆիլմ է, որ ինձ պես շատ մարդիկ ծանոթանան, թե ինչ է տեղի ունեցել  իրականում: Դա խելահեղ բարբարոսություն է, որ սիրտ է կեղեքում, չափազանց դաժան ու հիշաչար կերպով այդքան մարդ է սպանվել»,- խոսելով Հայոց Ցեղասպանության մասին՝ ասել է դերասանը:
 
Շառլոտ Լը Բոն
 
Գլխավոր հերոսուհուն՝ հայ նկարչուհի Աննային,  մարմնավորում է կանադացի դերասանուհի   Շառլոտ Լը Բոն: «Ամաչում եմ, որ չգիտեի Հայոց ցեղասպանության մասին,  բայց որքան շատ կարդացի, տեղեկացա դրա մասին, այնքան հստակ հասկացա, որ կատարվածը սարսափելի պատմություն էր։ Բայց միեւնույն ժամանակ ես ինձ լավ էի զգում, քանզի նկարահանվում էի նման օգտակար ֆիլմում»,-նշել է դերասանուհին: 
 
Օսկար Այզեք
 
Մարմնավորում է Միքայելի կերպարը:
Նա գվատեմալական ծագմամբ ամերիկացի դերասան է և երգիչ։
 Հայտնի է իր «Լյուին Դևիսի ներաշխարհը» (2013) ֆիլմում գլխավոր դերով,որի համար արժանացել է «Ոսկե Գլոբուս»-ի, ինչպես նաեւ «Ամենադաժան տարին» (2014) և «Մեքենայից կազմվածը» (2015) ֆիլմերում մարմնավորած դերերով։

Օսկարը խաղում է նաեւ «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնք» ֆիլմում։
Այժմ դերասանը մասնակցում է «Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» ֆիլմի նկարահանումներին, ինչպես նաեւ պայմանագիր է կնքել հաջորդ «Աստղային պատերազմներ» ֆիլմում նկարահանվելու համար։
Մինչեւ ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանալը, Օսկարը տեղյակ չի եղել Հայոց ցեղասպանության մասին, իսկ առաջարկից հետո կարդացել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները, նրանց պատմությունները.
« Ինչպես են փոքրիկի առաջ սպանել նրա տատիկին, մորը,  փոքրիկ եղբայրներին եւ քույրերին  …Պատմություններ, որոնք անըմբռնելի են հասկանալու եւ անգամ նրանց հետ կատարվածը պատկերացնելու համար»,- ասել է դերաանը՝ ընդգծելով, որ Հայոց Ցեղասպանության պատմությունը իրական է, խորը եւ ճշմարիտ։
 
Անժելա Սարաֆյան.
 

Անժելան ծնվել է 1983թ հունիսի 30-ին Երևանում: 4 տարեկանում ծնողների հետ  տեղափոխվել է ԱՄՆ: Հայրը մասնագիտությամբ դերասան է և հենց նա էլ բացահայտել է դստեր տաղանդը: Նախքան դերասանուհի դառնալը Անժելա Սարաֆյանը երկար ժամանակ զբաղվել է բալետով:

Սարաֆյանի դեբյուտը կինոյում  2000թ-ին էր՝ Judging Amy սերիալում: Նա հայ հեռուստադիտողին ավելի հայտնի է ամերիկահայ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի 2012 թ.-ին թողարկված «Կորած մոլորվածը Հայաստանում» կատակերգությունից, ինչպես նաև՝ Կարին Հովհաննիսյանի «1915» և Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմերից:

 

Նկարահանվել է  մի շարք ամերիկյան հեռուստատեսային և գեղարվեստական ֆիլմերում։ Այդ թվում՝ «Տարագիր», «Բաֆֆի», «Սարսափների ամերիկյան պատմություն» , «Մթնշաղ»,  «Westworld» և այլն:

Ֆիլմում Անժելան մարմնավորում է Օսկար Այզեկի  կնոջը։

«Երբ կարդացի սցենարը, լինելով հայ՝ ես տեսա, օրինակ, հայ տղամարդու մարդկային որակները Միքայելի մեջ (Օսկար Այզեքի կերպարը)։ Որքան էլ հորինված են կերպարները, նրանց մեջ հայկականություն կա։ Կարծում եմ հայի ոգին կա այս կերպարներում։ Եվ հենց սա է ֆիլմը յուրահատուկ դարձնում։

Կարելի է տեսնել Կոմիտասին։ Նա հրաշալի արտիստ, երաժիշտ, երգահան է։ Եվ նա ասես այս պատմության ոգին լինի, ինչը կա այս ֆիլմում»,- նշել է Անժելան։

Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:

«Սա տատիկիս ընտանիքի լուսանկարն է. նրանք հինգ երեխա էին ընտանիքում: Նրա մայրը որբ է մնացել Հայոց ցեղասպանությունից հետո: Փոքրիկ աղջկան հաջողվել է փրկվել մահից՝ թաքնվելով մի որոշ ժամանակ հորեղբոր տանը», – ասել է Սարաֆյանը՝ Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի առաջխաղացման արշավի շրջանակում Youtube-ում հրապարակված տեսանյութում:

Նա պատմել է, որ տատիկի մայրը, իր ավագ քույրերի հետ, ստիպված են եղել դեգերել տարբեր գյուղերով՝ փնտրելով իրենց համար անվտանգ վայր: «Ի վերջո, նա հայտնվել է Հալեպում, որտեղ և ծանոթացել է ապագա ամուսնու հետ: Հետո նրանք տեղափոխվել են Հայաստան, սակայն այդպես էլ իրենց տունը չեն ունեցել», – ասել է Սարաֆյանը:

Նրա խոսքով, նույնիսկ Հայաստանում նրանք չկարողացան ընտելանալ, անընդհատ ստիպված էին ինչ-ինչ պատճառներով գոյատևել:

«Ես շատ բան եմ ժառանգել տատիկիցս և մորիցս: Ջերմությունը և սերը, որ տեսել եմ հայրական տանը. ես մեծացել եմ Լոս Անջելեսում: Նրանցից սովորել եմ հայկական ճաշատեսակներ պատրաստել, սիրել, լինել բարի: Կարծում եմ, սրանք այն հատկանիշներն են, որոնք բնորոշ են հայ կանանց», – ասել է Սարաֆյանը:

Նա կոչ է արել բոլորին ներկայացնել իրենց ընտանեկան պատմությունները և չլռել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 1915 թ.-ին:

Դանիել Խիմենես Կանչո

Իսպանական ծագումով մեքսիկացի դերասան։

 Նա համագործակցել է իսպանախոս մի շարք հայտնի կինոռեժիսորների հետ՝ Գիլերմո Դել Տորոյի, Ալֆոնսո Կուարոնի, Խորխե Ֆոնսի, Պեդրո Ալմոնդովարի։ Հանդես է եկել Գիլերմո Դել Տորոյի և Ալֆոնսո Կուարոնի La Hora Marcada հեռուստատեսային շոուում և «Թերեզա» հեռուստասերիալում։ Նրա ձայնը հնչում է «Եվ քո մորը նույնպես» ֆիլմի ամբողջ ընթացքում՝ որպես պատմող
Արթուրո Ռիփշտեյնի Profundo Carmesí ֆիլմի համար 1996 թվականն արժանացել է «Արիել մրցանակի», «Սպիտակաձյունիկը» ֆիլմում «Տղամարդու լավագույն դերի» համար Գոյա մրցանակի դափնեկիր է։
 «Խոստումը» (The Promise) դրամայում մարմնավորել է հայ քահանա Հայրիկ Անդրեասյանի դերը։
 

Ջեյմս Քրոմվել

Ամերիկացի 77-ամյա հայտնի դերասան Ջեյմս Քրոմվելը եղել է «Օսկար»-ի նոմինանտ, երեք անգամ նոմինացվել է «Էմմի» մրցանակաբաշխությանը։ Նա խաղացել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Կանաչ մղոն», «Արտիստը», «Թագուհին», «Հրեշտակները Ամերիկայում», «Ջեյն Օստին», «Սուրոգատները», «Ձներում կորածը» եւ այլն։

«Ռեժիսորի աշխատանքն ու նրա հեղինակած սցենարն իսկապես բացառիկ են և անդրադառնում են ցանկացած խնդրի և ոչ միայն կաթոլիկ եկեղեցու ներսում, ինչպիսիք են հավատի կորուստը և բարոյական չափանիշները, որոնք, կարծես թե, մոռացել ենք։ Այն իսկապես մեծ պատմության, եզակի պատմության մասին է: Ֆիլմը ներկայացնում է մի սիրո պատմություն, որը ձևավորվել է Հայոց Ցեղասպանության ֆոնին: Հայոց ցեղասպանության թեման նախկինում ևս արծարծվել է ֆիլմերում, բայց ոչ այս մակարդակով և այսքան ընդգրկուն ծավալներով», -«Խոստումը» ֆիլմի մասին ասել է  Քրոմվելը` շեշտելով, որ Թուրքիան դեռևս չի ճանաչել 1.5 մլն հայերի կոտորածը որպես Ցեղասպանություն:
«Սա ամերիկացիների համար հնարավորություն է հասկանալու, թե ինչ է կատարվել 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ», – հավելել է ֆիլմում դերակատարմամբ հանդես եկած դերասանը:

Ֆիլմի ցուցադրությունից հետո աշխարհահռչակ դերասան, ռեժիսոր Ջեյմս Օլիվեր Կրոմվելը հայտարարել է՝ մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ճանաչվի Հայոց ցեղասպանությունը, քանի որ վերջինս «աննորմալ է»:

«Մենք որպես Միացյալ Նահանգների նախագահ ընտրել ենք աննորմալ մարդու, և նա նշանակել է մարդկանց, որոնք, իմ կարծիքով, հոգեպես մեռած են երկիրը կառավարելու համար, այսպիսով ամերիկացիները կարող են նայել իրենց իշխանություններին և ասել, որ այն չի աշխատում»,- ասել է Կրոմվելը:

Կրոմվելի խոսքով՝ «մենք պետք է հետ վերցնենք դա»: «Դա կոչվում է՝ մենք մարդիկ ենք, ոչ թե 1%: Մենք արդյունաբերողներ չենք: Մենք ժողովուրդ ենք»,- հավելել է նա:

Կրոմվելի կարծիքով՝ ամերիկացիները պետք է դուրս գան փողոց՝ պահանջելով արդարադատություն, ինչպես նաև պիկետ կազմակերպել Թուրքիայի դեսպանատան մոտ՝ մինչև որ Ցեղասպանությունը ճանաչվի, իսկ փոխհատուցումները վճարվեն:

«Խոստումը» ֆիլմում մարմնավորում է ԱՄՆ դեսպանին, որը հերոս է դառնում։

Ժան Ռենո

Հայոց Ցեղասպանության մասին Խոստումը ֆիլմում նկարահանվել է նաև լեգենդար դերասան Ժան Ռենոն: Leon, The Da Vinci Code, Godzilla, The Pink Panther ֆիլմերից հայտնի Ռենոն  մարմնավորում է  ֆրանսիացի ադմիրալի:

 

Շոհրե Աղդաշլու.

Պարսկական ծագումով ամերիկացի դերասանուհի է։ Խաղացել է «Սթարթրեք. անսահմանություն», «Իրականություն փոխողները», «Իքս մարդիկ. վերջին մենամարտը» եւ այլ հայտնի ֆիլմերում։

«Խոստումը» ֆիլմի մասնակցության մասին դերասանուհին ասել է.

«Ես ծանոթ եմ այս պատմությանը, քանզի ծնվել եւ մինչեւ 25 տարեկանն ապրել եմ Իրանում՝ միլիոնավոր հայերի կողքին։Ես շատ հայ ընկերներ ունեի, նրանք անգամ ինձ հայերեն խոսել եւ հաշվել են սովորացրել՝ մեկ, երկու, երեք… Երբ կարդացի այս պատմությունը, երջանիկ էի, որ նկարահանվելու եմ այս ֆիլմում։ Ինձ գրավեց նաեւ այն փաստը, որ սա այնքան արդիական պատմություն է։Նկարահանման ընթացքում մենք ամեն գիշեր CNN-ով նայում էինք, թե ինչպես են սիրիացիները մղոններ քայլում՝ ապահով վայր հասնելու համար։ Սցենարն ընթերցելուց հետո անմիջապես զանգեցի գործակալիս եւ նկարահանվելու համաձայնությունս տվեցի»,- պատմել է դերասանուհին։

Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ