Boeing-ը հարյուրավոր ինժեներների է կրճատելու
ՄիջազգայինBoeing ամերիկյան կոնցեռնը, որը ավիացիոն, տիեզերական եւ ռազմական տեխնիկայի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն Է, հայտարարել Է քաղաքացիական ինքնաթիռների արտադրության ոլորտում վաճառքների աճի տեմպերի դանդաղման ֆոնին հարյուրավոր աշխատատեղեր կրճատելու մտադրության մասին:
Աշխատանքից ազատումները կսկսվեն հունիսի 23-ին:
«Մենք սպասում ենք, որ կրճատումները կվերաբերեն հարյուրավոր աշխատակիցների Վաշինգտոնի նահանգում եւ մեր ընկերության մյուս ձեռնարկություններում»,-
Արհմիությունների տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվարից ընկերությունն արդեն 1332 ինժեներային եւ տեխնիկական աշխատակիցների Է ազատել Վաշինգտոնում, գրում Է USA Today-ը: 2013 թվականի նոյեմբերից Boeing-ի աշխատողների թիվն այս նահանգում նվազել Է ավելի քան 12,6 հազարով:
Մարտի 30-ի տվյալների համաձայն, ըն դամենը ընկերությունում աշխատում Էր 146,962 հազար մարդ, ներառյալ 74,196 հազարը՝ ուղեւորատար ինքնաթիռների ստորաբաժանումներում:
Մեկ տարի առաջ այդ ցուցանիշները կազմում Էին համապատասխանաբար 159,054 հազար եւ 82,127 հազար, այսինքն՝ նվազել են 12,092 հազարով եւ 7,931 հազարով՝ համապատասխանաբար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: