Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կարձակվի մայիսի 3-ին
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի խորհրդարանը կարձակվի մայիսի 3-ին` երկրում անցկացվելիք արտահերթ ընտրություններից օրեր առաջ:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, այս մասին հայտարարել է Համայնքների պալատի առաջնորդ Դևիդ Լիդինգթոնը: Հաղորդվում է, որ առաջիկա ժամանակներում խորհրդարանականները կքվեարկեն համընդհանուր ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը պայմանավորված է ընդդիմադիր կուսակցությունների կողմից Եվրամիության հետ Brexit-ի հարցով բանակցություններում իր դիրքերի թուլացման հավանական վտանգով: