Սեւ ծովում խորտակվել է «Արսենալի հերոսները» նավը
ՄիջազգայինՍեւ ծովում ապրիլի 19-ին խորտակվել Է «Արսենալի հերոսները» նավը, որի վրա գտնվում Էր 12 մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի ինը քաղաքացիներ, երկու ռուսաստանցի եւ Վրաստանի մեկ քաղաքացի:
Այդ մասին հայտնել Է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Ղրիմի գլխավոր վարչությունը:
«Ապրիլի 19-ին Սեւ ծովի ջրատարածքում խորտակվել Է «Արսենալի հերոսները» նավը»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչության տվյալներով՝ անձնակազմի անդամներից մեկին փրկել են, եւ նա արդեն գտնվում Է «Արմադա Նավիգատոր» նավի վրա: Փրկարարները հայտնաբերել են եւս չորս նավաստիների, բայց առայժմ չեն կարողանում նրանց մոտենալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: