Թուրքիայի ԿԸՀ-ը մերժել է ընդդիմության բողոքը հանրաքվեի արդյունքների վերաբերյալ
ՄիջազգայինԹուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը մերժել է ընդդիմության բողոքը սահմանադրական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ, այդ թվում՝ հիմնական ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցության՝ քվեարկության արդյունքերի ամբողջական չեղարկման պահանջը։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով Գերագույն ընտրական խորհրդի որոշմանը։
Նշվում է, որ բողոքի բավարարմանը կողմ է քվեարկել Գերագույն ընտրական խորհրդի մեկ, իսկ դեմ՝ 10 անդամ։
Հայտնի է, որ վերջնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 27-28-ը՝ բոլոր բողոքների քննարկումից հետո։
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվել, որով առաջարկվում էր խորհրդարանական կառավարման համակարգից անցնել նախագահականի: Սահմանադրական փոփոխություններին Թուրքիայում կողմ է քվեարկել 51.3 տոկոսը, դեմ` 48.55-ը: Հանրաքվեին մասնակցության հայտը կազմել է 84 տոկոս