Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Վարչապետը «Մաքուր Հայաստան է» ուզում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության նիստում վարչապետը մի շարք խիստ հանձնարարականներ է տվել՝ ուղղված ամբողջ երկրում աղբահանության կազմակերպմանը՝ արձանագրելով, որ իրավիճակը ողբերգական է: Վարչապետը, իհարկե, իրավացի է, Հայաստանում աղբահանությունը որևէ կերպ չի կարող բավարար համարվել, ճանապարհները պարզապես կեղտոտ են, ինչպես կեղտոտ են ժամանցի, հանգստի և զբոսաշրջային գոտիները:

Այս ամենը իրականություն է, սակայն մյուս կողմից մաքուր քաղաք, մաքուր երկիր ունենալու համար, որքան էլ տարօրինակ կարող է հնչել, նախ և առաջ հարկավոր է փոխել հասարակական հոգեբանությունը: Այս տեսանկյունից կոշտ միջոցառումները, տույժ ու տուգանքները չեն կարող որակական արդյունքի բերել, եթե չփոխվի մարդկանց պատկերացումներն ու երբեմն էլ սովորույթները:

Բացի այս, ընդունելով հանդերձ վարչապետի ճշմարտացիությունը, պետք է հնչեցնել հաջորդ հարցը՝ իսկ ինչի արդյունքում ենք մենք հայտնվել նման իրավիճակի առաջ, ինչի արդյունքում են կեղտոտ մեր հասարակական ու զբոսաշրջային վայրերը: Արդյոք միայն նրա, որ չկան համապատասխան ոստիկանական և վարչական կոշտ քայլեր, և այս իրավիճակը կարելի է փոխել տարբեր օրենքներ ընդունելով, թե այնուամենայնիվ, խոսքը գնում է ավելի խորը և արմատական խնդիրների մասին:

Ի վերջո, փաստն այն է, որ մաքուր երկիր կամ, ինչպես ասում է վարչապետը, մաքուր Հայաստան ունենալու համար բավարար չէ, որ քաղաքացիները ավտոմեքենաների պատուհաններից դուրս չնետեն ծխախոտատուփեր և այլ աղբ, քանի որ կան Հայաստանը շատ ավելի մեծ ծավալներով աղտոտող իրողություններ՝ սկսած արդյունաբերական թափոններից, վերջացրած կենցաղային աղբով:

Իսկ միգուցե այստեղ հիմնախնդիրներից մեկն էլ այն է, որ Հայաստանում չկա աղբամշակման լայնորեն կիրառելի պրակտիկա, ինչպես բազմաթիվ այլ երկրներում: Թերևս հարցը հենց այս տեսանկյունից դիտարկելու դեպքում, իրավիճակը գուցեև հնարավոր լիներ փոխել: Հակառակ դեպքում բովանդակային առումով շատ բան չի փոխվի, եթե ճանապարհներից հավաքված աղբը տեղափոխվի Նուբարաշենի կամ մեկ այլ աղբանոց, որոնցից տարածվող գարշահոտությունը կիլոմետրերով է տարածվում և սպառնում հսկայական տարածքների սանիտարահիգիենիկ վիճակին:

Այս խնդիրը, ի դեպ, նոր չէ և տարիներ շարունակ սպասում է իր լուծմանը, որն այդպես էլ չի գալիս:

Մյուս կողմից, անշուշտ, պետք է շեշտել նաև, որ խնդիր կա նաև քաղաքացիների մտածելակերպի հետ կապված, քանի որ մեզանից շատերը, երբեմն նույնիսկ չգիտակցելով, կարող են կեղտոտել իրենց միջավայրը: Այստեղ արդեն հարկավոր են, այսպես ասած, համապատասխան հոգեբանա–դաստիարակչական աշխատանքներ այն մասին, որ մեր տունը չի վերջանում տան ցանկապատով, այլ որ ամբողջ երկիրն է և ցանկապատից դուրս նետված աղբը շարունակում է մնալ «տան» մեջ և աղտոտում մեր միջավայրը: Այստեղ թերևս վարչապետը ճիշտ է՝ կոշտ քայլերի մշակման հանձնարարականներ տալով:

Ի դեպ հետաքրքիր է նշել, որ եվրոպական և ամերիկյան մի շարք երկրներում տուգանք է նախատեսված նույնիսկ այն դեպքերում, երբ քաղաքացիները աղբը թափում են առանց տեսակավորելու՝ պլաստիկ տարաներ, ապակյա տարաներ, սննդային մնացորդներ, կենցաղային այլ աղբ և այլն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն